Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ
19.07.2013
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման ծրագիրը մարզում իրականացնելու համար հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, ուսումնասիրեց մարզում ինտեգրված սոցիալական ծառակություններ կազմակերպելու նպատակով հատկացվող շենքերի պայմանները: Հատկացված տարածքների պայմաններն արժանացան նախարարի հավանությանը: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պատասխանատու այլ անձիք: