Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2013թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ
19.07.2013

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Վայքի քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի հանրային հաշվետվությունը:
Քաղաքապետը ներկայացրեց 2013 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա անելիքների մասին:
Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա. Գրիգորյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց քաղաքապետի կիսամյա գործունեությունը և հարթակն օգտագործելով՝ ներկայացրեց պետական աջակցությամբ քաղաքում իրականացված այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել ՀՀ պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: