Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը հանդիպիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ
19.07.2013
Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Կարեն Հիլարդը` ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ: Տիկին Հիլարդը Արենիում այցելել է ՔԱՐԴ ամերիկյան կազմակերպության աջակցությամբ վերանորոգված գինու համտեսի սրահ: Այնուհետև նրա գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Վայքի քաղաքապետի կիսամյակային հանրային հաշվետվությանը:
Հաշվետվությունից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցներ և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Քննարկվեցին Վայոց ձորի մարզում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հետագա համագործակցության հարցեր:
Նշենք, որ 2013թ-ի առաջին կիսամյակում ԱՄՆ ՄԶԳ և նրա գործընկեր Քաունթրփարթ Ինթերթնեշնլ կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է Վայքի մշակույթի տան փոքր դահլիճը, արվեստի դպրոցն ապահովվել է նոր երաժշտական գործիքներով, իսկ մանկական ստեղծագործական կենտրոնի “Անուրջներ” պարային համույթը մասնակցել է Բաթումիում կայացած “Ծովային հարմոնիա” մանկական պարի փառատոնին՝ արժանանալով ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի: Օրերս նոր պայմանագիր է ստորագրվել Քաունթրփարթի հետ` արվեստի դպրոցի հիմնանորոգման և ջեռուցման վերաբերյալ: