Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին

18.07.2013

 Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է

Նորավանք համալիրում տեղի ունեցած ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին:     Շնորհանդեսին  ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (,,Ի-Դի-Էմ-Սի) կողմից: Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00