Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին
18.07.2013

Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է
Նորավանք համալիրում տեղի ունեցած ,,Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք,, ծրագրի հայաստանյան շնորհանդեսին: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (,,Ի-Դի-Էմ-Սի) կողմից: Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: