Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն մարզպետարանում
17.07.2013
Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված աղբահանության խնդիրներն: Խորհրդակցությանը հրավիրված էին Արարատի մարզի Վեդիի քաղաքիապետ Վ. Բարսեղյանը, գյուղական համայնքների և միջհամայնքային միավորման ղեկավարները: Իսկ Վայոց ձորի կողմից մասնակցում էին փոխմարզպետ Ա. Գրիգորյանը,մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դ. Հարությունյանը, տարածաշրջանի 12 գյուղական համայնքների ղեկավարներ և Եղեգնաձորի ԲԿՏ ԲԲԸ-ի տնօրեն Վ. Սմբատյանը:
Քննարկման թեման համայնքներում իրականացվող աղբահանության խնդիրներն էին:
Առաջարկություն եղավ ստեղծել միջհամայնքային միավորում, որը կզբաղվի վերոնշյալ համայնքներում աղբահանության կազմակերպմամբ: