Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի վայոցձորյան մասնակիցներին

16.07.2013

  Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր  ,,Զվարթնոց Վերածննդի,, հիմնադրամի կողմից կազմակերպված  ,,Զվարթնոց,, հայ երգի  մրցույթ-փառատոնին  մասնակցած և լավագույնս  իրենց դրսևորած վայոցձորցի 7 շնորհալի աշակերտներին և մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին: ,,Զվարթնոց Վերածննդի,,  հիմնադիր նախագահ Սուսաննա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին մրցույթի մարզային փուլին աջակցելու համար  և շնորհակալագիր հանձնեց  մարզպետ Էդգար Ղազարյանին: Սուսաննա Բաղդասարյանը մասնակիցներին հանձնեց դիպլոմներ, իսկ Անի Աբրահամյանին՝ փառատոնի երրորդ կարգի և Արմեն Հարությունյանին՝ փառատոնի ժյուրիի սամանած հատուկ  մրցանակները:

 Մարզպետ Էդգար Ղազարյանը փառատոնի հանրապետական փուլին մասնակցած 7 երեխաներին էլ հուշանվերներ և դիպլոմներ հանձնեց և նրանց նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմերում հանդես գալու հնարավորություններ մաղթեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00