Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հուլիս ամսվա ընդունելությունը
13.07.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ հուլիսի12-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 26 քաղաքացի, ընդունելության էին եկել 26-ը: Խմելու և ոռոգման ջրի հարցերով դիմել էին 2 քաղաքացի, շենք-շինությունների հարցով՝ 2-ը, անվճար բուժօգնության խնդրանքով՝ նույնպես 2-ը: Իսկ 20 քաղաքացիներ դիմել էին դրամական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին: