Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը` Վայոց ձորում

12.07.2013

     Ս/թ հուլիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

    Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
ա/2013թ. առաջին կիսամյակի ընթացքում գենդերային ուղղվածությամբ մարզում իրականացված աշխատանքների արդյունքները:
բ/ Վայոց ձորի մարզային գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների կարողությունների գնահատում և վերապատրաստման խնդիրների և ձևերի նախապատրաստում:


   Օրակարգի հարցերի քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի Վայոց ձորի մարզային գրասենյակի, մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


    Նիստի բանախոսներն էին ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հարցերով բաժնի պետ Արմինե Թանաշյանը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը և նույն ինստիտուտի կադրերի վերապատրաստման և մասնագիտական ուսուցման բաժնի պետ Նարինե Դավթյանը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00