Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնդեվազ համայնքի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ

12.07.2013

    Ս/թ հունիսի11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Գնդեվազի  համայնքապետարանում համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը հանդես եկավ 2013 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:

Համայնքապետը նախ ներկայացրեց համայնքի բյուջեին 2013 թվականի առաջին կիսամյակում ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա ներկայացրեց կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:

  Օգտվելով առիթից մարզպետ Էդգար Ղազարյանը համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց դպրոց, մանկապարտեզ և ծանոթացավ պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքների որակին:

Մարզպետին ուղեկցում էր տեղակալ Արամ Գրիգորյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00