Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գնդեվազ համայնքի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ
12.07.2013
Ս/թ հունիսի11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Գնդեվազի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը հանդես եկավ 2013 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:
Համայնքապետը նախ ներկայացրեց համայնքի բյուջեին 2013 թվականի առաջին կիսամյակում ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա ներկայացրեց կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Օգտվելով առիթից մարզպետ Էդգար Ղազարյանը համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց դպրոց, մանկապարտեզ և ծանոթացավ պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքների որակին:
Մարզպետին ուղեկցում էր տեղակալ Արամ Գրիգորյանը: