Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինտելեկտուալ խաղերի մրցույթ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան
10.07.2013
Ս/թ հուլիսի 4-ին Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի մրցույթ-փառատոն (բրեյն-ռինգ) նվիրված ՀՀ սահմանադրության օրվան:
Մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Մելս Հարությունյանը:
Մրցույթին մասնակցում էին փնջային փուլում հաղթած 5 թիմ:
Առաջին տեղը գրավեց և ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից առաջին կարգի դիպլոմի արժանացավ Վայքի քաղաքային թիմը, երկրորդ կարգի դիպլոմի արժանացավ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմը, երրորդ կարգի դիպլոմի՝ Եղեգնաձորի ,,Գիտելիք,, համալսարանի թիմը: Շնորհակալագրերի արժանացան Եղեգնաձորի տարածքային պետական քոլոջի և Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմերը: