Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը

02.07.2013

Ս/թ հուլիսի 10-ն, Ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը, հետևյալ օրակարգով.
1. <<2013թ առաջին կիսամյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընքացքի մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
2. <<Մարզի անտառտնտեսությունում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառի սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
3. ,,Արտադրված գյուղատնտեսական մթերքների մթերումների կազմա-կերպման մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
4. <<2013թ. երկրորդ եռամսյակում մարզի համայնքներում անցկացված վարչական հսկողության մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
5. <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/
Հայտարարություններ
1. <<ՀՀ պետական բյուջեից մարզի համայնքներին հատկացվող դոտացիաների ելակետային տվյալների մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/

 

2. <<Գարնանային զորակոչի ընթացքի մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրված են՝ համայնքների ղեկավարներ, տարածքային զինվորական կոմիսարներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզի տնօրեն Հ. Հակոբյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Եղեգնաձորի ԲՊՏ բաժնի պետ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-24 17:18:32