Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը հուլիսի 2-ին կմեկնի Ֆրանսիա
01.07.2013
2013 թվականի հունիսի 2-5-ը Ֆրանսիայի Ռհոն Ալպեր տարածաշրջան կմեկնի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած մարզային պատվիրակությունը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանի և Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի մասնակցությամբ: Այցելության ընթացքում տեղի կունենան Ֆրանսիայի Ռհոն Ալպեր տարածաշրջանի և Հայաստանի համայնքների միության համագործակցության շրջանակներում գինեգործության ռազմավարության մշակման ու գործարկմանը վերաբերող քննարկումներ` ՀՀ Վայոց ձորի մարզի գինեգործական համայնքների և Ռհոն Ալպեր տարածաշրջանի համագործակցության նպատակով: Ֆրանսիայի Հանրապետություն կմեկնեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ: