Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարը` Վայոց ձորի մարզում
01.07.2013
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր:
Նախարարը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ եղավ մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր գյուղերում, որտեղ դիտարկեցին նշված գյուղերի հացահատիկի ցանքատարածությունները, խաղողի ու պտղատու այգիները:
Աղավնաձոր գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Արենի, Ռինդ, Ելփին, Խաչիկ, Մալիշկա համայնքների, գինեգործական և վերամշակող կազմակերպությունների ղեկավարները:
Այնուհետև նախարարի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված գյուղատնտեսության բնագավառի խնդիրներին:
Նախարարի աշխատանքային վերջին կանգառը Ազատեկ համայնքն էր, որտեղ նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց կանանց կողմից ստեղծված գյուղացիական կոոպերատիվի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեց կոոպերատիվի անդամներին հոզող և գյուղարտադրանքի սպառման հետ կապված հարցեր: