Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը
28.06.2013
Ս/թ հունիսի 27 -ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նշված պաշտոնում Էդգար Ղազարյանի պաշտոնավարման մեկամյա գործունեությանը և 2013 թվականի առաջին կսամյակի արդյունքների ամփոփմանը:
Ասուլիսին մասնակցում էին Արմնյուզ, Հ1, Հ2, Կենտրոն հեռուստաընկերությունների լրագրողները, Ազատություն ռ/կ-ի և մարզային ամսաթերթերի թղթակիցները:
Հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության և սոցիալական ոլորտներին:
Հնչեցին խմելու և ոռոգման ջրի մատակարարմանը, ՀԷԿ-երի գործարկման արդյունքում առաջացող բնապահպանական հետևանքներին, գյուղացիական տնտեսությունների աշխատանքների հետ կապված դժվարություններին, գյուղմթերքների վերամշակման և արտահանման խնդիրներին, ինչպես նաև սոցիալական ոլորտին` բուժ-սպասարկում և աշխատատեղերի ստեղծում, վերաբերող հարցեր:
Մարզպետը պատասխանելով բոլոր հարցերին` նշեց, որ առաջիկա ծրագրերն ուղղված են նաև բարձրացված խնդիրների աստիճանական լուծմանը: