Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի հեթական միջոցառումը
27.06.2013
2013 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի տուրիզմի կենտրոնում <<Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի հեթական միջոցառումը` <<Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները>> խորագրով:
Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող
Էմին Բեգլարյանը:
Ներկաներին ողջունեցին <<Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա>> ՀԿ նախագահ, <<Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը,
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:
Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումները ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարարը:
Թեմայի շուրջ ելույթ ունեցան մարզում գործող ՔԿԱԳ մարմինների, պետական ռեգիստրների ղեկավարները:
Ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչները: