Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ
27.06.2013
Ս/թ հունիսի 22-ին լրացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին մարզպետ Էդգար Ղազարյանը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Ներկա էին մարզպետարանի աշխատակիցները, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, ինչպես նաև մարզի հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզպետը մանրամասնորեն նեկայացրեց իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում մարզի կենսագործունեության բոլոր ոլորտների մեկամյա արդյունքները: Ներկայացրեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և այլ պետությունների` ՌԴ-ի, Ֆրանսիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի միջև համագործակցության արդյունքները:
Նշեց մարզում առկա հիմնախնդիրները, շեշտադրելով աշխատատեղեր ստեղծելու խնդիրը, որի ուղղությամբ բանակցություններ են վարվում հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող և կարի արտադրությամբ զբաղվող մասնավոր ձեռնակությունների ղեկավարների հետ` Եղեգնաձորի պահածոների և կարի արտադրական ձեռնարկությունների վերագործակման նպատակով:
Խոսեց սպասվելիք ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: