Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարի երթ` սիրելի նորակոչիկներ
25.06.2013

Հունիսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի տարածքում գտնվող Զորաց եկեղեցու բակում տեղի ունեցավ մարզի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություն:
Հայոց ազգային բանակի շարքերը համալրելու մեկնողներին ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտապես գործող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Սրտի խոսք ասացին 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի զինծառայող արդեն տուն վերադարձող սերժանտ Գոռ Վարդանյանը, դեռևս ծառայության մեջ գտնվող կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանը և նորակոչիկ Ռոման Հայրապետյանը:
Օրհնության խոսք ասացին Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հոգևոր հայրերը բոլոր նորակոչիկներին նվիրեցին զինվորի համար նախատեսված Աստվածաշունչ և խաչ:
Վերջում տրվեց մատաղ: