Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ
24.06.2013
Հարգելի բուժաշխատողներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Բուժաշխատողների օրվան նվիրված տոնն առիթ է նշելու, որ Ձեր մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, Ձեր գործը` մարդու առողջությունը պահպանելը և առողջ կյանք պարգևելը: Համոզված եմ, որ Դուք կանեք հնարավոր ամեն ինչ, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկաման որակը անընդհատ բարելավելու ուղղությամբ, քանզի դրա հնարավորությունն առկա է ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումների շնորհիվ: Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին կանեն առավելագույն հնարավորը մարզային առողջապահական հիմնարկները վերազինելու, բժիշկ-մասնագետներին հանրապետությունում տեղի ունեցող որակավորման դասընթացներին ներգրավելու համար:
Ձեր շնորհակալ գործի համար շնորհակալ ենք Ձեզ:
Ձեզ նույնպես մաղթում եմ առողջություն, հաջողություններ, մասնագիտական առաջընթաց: