Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը
21.06.2013
2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը
2012թ. հոկտեմբերի 13-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Արխանգելսկի նահանգապետ Ի.Ա.Օրլովի 2013թ. մայիսի 12-ի պաշտոնական հրավերով 2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Արխանգելսկում կազմակերպվող զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանը, <<Մեծ Սյունիք>> ՍՊԸ-ի նախագահ Վ. Մաթևոսյանը, <<Արմենիա>> առողջարանի գործադիր տնօրեն Հ. Գրիգորյանը, <<Օլիմպիա>> առողջարանի գործադիր տնօրեն Տ. Մարգարյանը:
Այցի շրջանակներում ստորագրվել է 2013-2014թթ. համար համագործակցության միջոցառումների պլանը /ծրագիրը/, քննարկել են նաև համագործակցության ոլորտներին առնչվող այլ հարցեր:
Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ:
Հունիսի 17-ին նահանգապետ Ի.Ա. Օրլովը Արխանգելսկի կառավարության շենքում ընդունել է Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումներ են տեղի ունել նաև Վայոց ձորի պատվիրակության և Արխանգելսկի կառավարության անդամների միջև, մասնավորապես` Էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Ի.Բ.Բաժենովայի, տնտեսական զարգացման և մրցակցային քաղաքականության նախարար Ի.Վ. Գլադիշևայի, Արխանգելսկի մարզի առողջապահության նախարար Լ.Ի.Մենշիկովայի Արխանգելսկի մարզի անտառարդյունաբերական համալիրի և բնական պաշարների նախարար Ս.Վ. Շեբելյովի, մշակույթի նախարար Լ.Ե. Վոստրյակովի, ՌԴ դաշնային ժողովի դաշնային խորհրդի անդամ Ի.Վ. Ֆոմինի, Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների, զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարների, Արխանգելսկի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տեղի են ունեցել քննարկումներ նահագապետ ԻԱ Օրլովի հետ` երկու մարզերի համագործակցության շուրջ: Այնուհետև Արխանգելսկի կառավարության և Վայոց ձորի պատվիրակության ներկայությամբ տեղի է ունեցել 2013-2014 թթ. համագործակցության միջոցառումների պլանի ստորագրումը, որից հետո ոլորտային հանդիպումներ են եղել Վայոց ձորի պատվիրակության և Արխանգելսկի կառավարության անդամների միջև, մասնավորապես` Էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Ի. Բ. Բաժենովան և Վայոց ձորի պատվիրակության անդամները քննարկվել են արտահանումների հետ կապված խնդիրներ, մասնավորապես` Վայոց ձորից միրգ և գինիներ արտահանելու հնարավոր տարբերակների հետ կապված հարցեր:
Հանդիպումներին ներկա են եղել Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Հանդիպումից հետո տեղի են ունեցել Վայոց ձորի մարզից վերոնշյալ արտադրատեսակների համտես և գործարար քննարկումներ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպում է տեղի ունեցել Արխանգելսկի մարզի անտառարդյունաբերական համալիրի և բնական պաշարների նախարար Ս.Վ. Շեբելյովի հետ: Քննարկվել են Վայոց ձորի մարզ փայտանյութի ներկրման հնարավորությունները, իսկ առողջապահության նախարար Լ.Ի.Մենշիկովայի հետ հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես` բժիշկների փոխանակման, վերապատրաստման վերաբերյալ, ինչպես նաև Ջերմուկ առողջարանային քաղաքի հնարավորությունների օգտագործման հարցերը` որպես առողջության վերականգնման յուրօրինակ կենտրոնի:
Հանդիպում է տեղի ունեցել Արխանգելսկի մարզի մշակույթի նախարար Լ.Ե. Վոստրյակովի հետ, որի ընթացքում քննարկվել են մշակութային խմբերի փոխանակման, Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի գրադարաններում փոխադարձաբար հայ և ռուս գրականության անկյուններ ունենալու, Վայոց ձորի մարզում Մ.Վ. Լոմոնոսովի անվամբ որևէ դպրոց անվանակոչելու, Արխանգելսկի մարզում հայ նշանավոր մարդկանցից մեկի անունով դպրոց անվանակոչելու հնարավորությունները, որն ավելի կամրապնդի երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը: Քննարկվել են նաև Արխանգելսկի մարզում հայաստանյան օրեր կազմակերպելու հնարավորությունները:
Պատվիրակությունը մասնակցել է Արխանգելսկյան զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին, որին մասնակցից են եղել 12 պետությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանը: Համաժողովի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացվել են Վայոց ձորի մարզի զբոսաշրջային և Ջերմուկ քաղաքի առողջարանային բուժման, առողջության վերականգնման, հնարավորությունները:
Մարզպետը հանդիպել է նաև ՌԴ-ի դաշնային ժողովի դաշնային խորհրդի անդամ Ի.Վ. Ֆոմինի հետ, որի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության զարգացման հարցեր:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացվել են Վայոց ձորի մարզի հնարավորությունները, համագործակցության հնարավոր ուղիները: Հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցության զարգացմանը:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Արխանգելսկի մարզի մի շարք ընկերությունների հետ, Վայոց ձորից գինի, մրգեր, չրեր, արտահանելու և զբոսաշրջության ոլորտում համագործակցելու նպատակով
Հունիսի 19-ին պատվիրակությունն ավարտել է աշխատանքները և վերադարձել Հայաստան: