Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում>> հանրային քննարկում-խորհրդակցությունը

19.06.2013

Եղեգնաձորում տեղի ունեցավ <<Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում>> հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի <<Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
<<Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում>> հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված է Երեւանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին եւս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը, ՄԱԶԾ ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոջը եւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեցին ծրագրի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին, ինչին հետեւեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացումները:
Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները՝ Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների եւ բիզնես հանրության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ խմբերի բաժանաված, քննարկեցին հարկային եւ մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի եւ համայնքային զարգացման խնդիրները եւ ներկայացրեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին՝ իրավական դաշտի վերանայման եւ բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-24 12:52:06