Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը՝ ՌԴ Արխանգելսկի մարզում
19.06.2013

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքային միավորների միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզում է ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Օրակարգում են ռուս-հայկական համագործակցությանը վերաբերող և երկու երկրների տարածաշրջանների միջև գործակցության արդյունավետ ուղիների նախանշման հարցերը: Հանդիպումները և քննարկումները վկայում են, որ առկա են բավական նպաստավոր նախադրյալներ` արդյունավետ իրականացնելու ինչպես տնտեսական համատեղ ծրագրեր, այնպես էլ` կենսագործելու համատեղ նախագծեր երիտասարդական տուրիզմի, առողջարանային հանգստի և այլ բնագավառներում: