Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը
17.06.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ հունիս14-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 71 քաղաքացի, ընդունելության էին եկել 71-ը : Այլ հարցերով դիմել էին 6 քաղաքացի` աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմել էին 2 քաղաքացի, խմելու և ոռոգման ջրի հարցերով` 2-ը, շինանյութի և բնակարանի ձեռք բերման հարցով` 2-ը: Իսկ 65 քաղաքացիներ դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց` հիմնականում ֆինանսական օժանդակության տրամադրմամբ:
Այլ հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին: