Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան>> միջազգային համաժողով
17.06.2013
2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը և <<Ինֆորմացիոն ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Երևանի Armenia Marriott հյուրանոցում կազմակերպել էին <<Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան>> խորագրով միջազգային համաժողով: Համաժողովի հիմնական թեման էր. <<Թափանցիկություն և հաշվետվողականություն. Համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև>>: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: