Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը
05.06.2013
Հարգելի բնակիչ, հայտնվում է Ձեզ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 11-ը ՀՀ Վայոց ձորի մարզի <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի անտառային տարածքներում անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացնելու է ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:
Թունավորումից խուսափելու համար հունիսի 10-ից մինչև հուլիսի 6-ն անհրաժեշտ է խստիվ արգելել նշված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, ինչպես նաև սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկվող և դրանց հարակից տարածքներից: