Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2013
Սիրելի երեխաներ:
Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ:
Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ` կապույտ երկինք, արևոտ ու գունեղ մանկություն, անհոգ ու երջանիկ օրեր:
Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր անսահման սերն ու ջերմությունը, ի ցույց դնելու մեր անմնացորդ նվիրվածությունն ու հոգածությունը մեր հասարակության վաղվա օրը կերտողների հանդեպ:
Հարգելի ծնողներ, Ձեր ուսերին է դրված երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի արժանի հերթափոխ ապահովելու դժվարին պատասխանատվությունը: Ուստի մաղթում եմ Ձեր ընտանիքներին սեր ու բարեկեցություն:
Իհարկե, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության ու մեր հասարակության խնդիրն է: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության, որպես բազմակողմանի զարգացած մարդ կայանալու խնդիրները: Մարզում դպրոցներ ու մանկապարտեզներ վերանորոգելով, խաղահրապարակներ ու զբոսայգիներ կառուցելով մենք փորձում ենք լավագույն պայմաններ ստեղծել մեր երեխաների կրթության և դաստիրակության համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` սիրելի փոքրիկներ և մաղթում երջանիկ ու անհոգ մանկություն, խաղաղություն և ամուր առողջություն:
Թող իրականանան Ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:
Աստծո օրհնություն Ձեզ մեր սիրելի փոքրի մանուկներ: