Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի դպրոցականները` ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնում
31.05.2013
Մայիսի 26-ից 27-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը և գալա համերգը: Փառատոնն անց է կացվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի այս տարվա մասնակիցները հանդես են եկել 20-րդ դարի հայ մեծագույն պոետներ Համո Սահյանի և Պարույր Սևակի ստեղծագործությունների կատարումներով:
Փառատոնի գալա-համերգին, որին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը,ի թիվս այլ մասնակիցների, հանդես են եկել փառատոնում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սան Հրաչյա Ալոյանը, Աղավնաձորի միջնակարգ դպրոցի սան Մերի Լևոնյանը, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի սան Մանե Խաչատրյանը և մարզի ամենակրտսեր մասնակիցը` Վայքի հիմնական դպրոցի սան Բենիկ Ասլանյանը: Իսկ Զեդեայի հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիետա Սիմոնյանը փառատոնի հյուրերին ողջունել է Համո Սահյանի խոսքերով գրված, Ալեքսեյ Հեքիմյանի <Գարուն է գալիս> երգով: Փառատոնի հաղթող մասնակիցները պարգևատրվել են նվերներով: