Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Կենգուրու 2013>> միջազգային մաթեմատիկական մրցույթին Վայոց ձորից մասնակցել է 781 աշակերտ

31.05.2013

Մայիսի 29-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից <<Կենգուրու 2013>> մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների`«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մարզի 31 դպրոցների շուրջ 781 աշակերտ: Իսկ հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված երեխաները: Հանդիպմանը ներկա էին դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, ծնողներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Աշակերտներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, որոնց մեջ նշված էին միավորների չափը և պատվոգրեր, իսկ ուրաքանչյուր դպրոց և առավելագույն միավորներ հավաքած աշակերտ ստացավ նաև նախորդ տարվա մրցույթի խնդիրների ժողովածուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-24 12:01:15