Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական համերգ նվիրված Հանրապետության տոնին
29.05.2013
Մայիսի 28-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձին: Համերգի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Մարզպետն իր խոսքում կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը, որպես երկրորդ և երրորդ Հանրապետությունների կայացման հիմք: Մարզպետ Էդգար Ղազարյանն իր ուրախությունը հայտնեց նաև այն առիթով, որ տոնական համերգին մասնակցում էին մարզում գործող երաժշտական դպրոցների սաները: Մարզպետը հորդորեց ավանդույթ ձևավորել և ամեն տարի Հանրապետության տոնի օրը` մայիսի 28-ին, կազմակերպել երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը:
Համերգային ծրագրում ընդգրկված էին Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն սաների գործիքային ու վոկալ կատարումները: