Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջմշակութային հաղորդակցության սեմինար` Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում
29.05.2013
Օրերս Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում DAAD(Գերմանական Ակադեմիական Փոխանակման Կենտրոն)-ի կողմից կազմակերպվեց սեմինար-դասընթաց, որին մասնակցում էին 33 երիտասարդներ Հայաստանից և Վրաստանից: Սեմինարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ սրբազան Աբրահամ Մկրտչյանի հետ:
Սեմինար-դասընթացը բաղկացած էր հինգ առանձին մասերից (ներկայացում, ակադեմիական հմտություն, միջմշակութային հաղորդակցություն, բանաստեղծական արվեստ(պոեզիա) և ապագա գերմաներեն լեզվի մանկավարժների վերապատրաստում): Դասընթացի նպատակը գերմաներեն լեզվի միջոցով հայ և վրացի երիտասարդներին համախմբելն ու նրանց միջև միջմշակութային հաղորդակցության ապահովումն էր:
Սեմինարն անցկացնում էին Գերմանիայից, Ավստրիայից, Հայաստանից և Վրաստանից եկած փորձառու դասախոսներ: Վերջում սեմինար-դասընթացի մասնակիցները հանդես եկան դասընթացի ընթացքում իրենց իսկ գրած բանաստեղծություններով: