Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետի ֆինանսական օժանդակությունը` Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին
29.05.2013
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը, ըստ որի` ՀՀ կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, ՀՀ բոլոր մարզպետներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն <<Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին>>, այսօր իր աշխատավարձից հիսուն հազար դրամ փոխանցել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին:
Մարզպետը կոչ է արել նաև մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին, մարզի համայնքների, մարզում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին` օգնության ձեռք մեկնել ՀՀ Արմավիրի մարզին պատուհասած կարկուտից տուժած գյուղացիներին` նրանց օգնության համար բացված հիմնադրամին կատարելով ֆինանսական փոխանցումներ:
Ներկայացնում ենք <<Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամի>> հաշվեհամարները`
Կոնվերս Բանկ
1930047127690100/դրամ/
1930047127690101/դոլար/