Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

24.05.2013

Սիրելի շրջանավարտներ:
Սիրով շնորհավորում եմ ձեզ` դպրոցն ավարտելու կապակցությամբ:
Սիրելիներս, Այսօր տոնականորեն հնչող վերջին զանգն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում՝ հաճելի ու բարի հիշողություններ արթնացնելով դպրոցական մտերմիկ ու ջերմ միջավայրի, դասընկերների, սիրելի ուսուցիչների մասին:
Իսկ այս տոնը Ձեզ համար է, քանզի Դուք ավարտում եք դպրոցը և քայլ կատարում դեպի կյանքի նոր փուլ:
Դուք կյանք եք մտնում, անցյալում թողնելով Ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` նախադպրոցական ու դպրոցական կրթության ժամանակահատվածը: Ժամանակահատված, երբ Դուք գտնվում էիք Ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո, ովքեր հոգում էին Ձեր ուսուցման և դաստիարակության հետ կապված խնդիրները: Եվ համոզված եմ, որ Դուք դարձել եք այնպիսին, ինչպիսին երազում էին Ձեր ծնողները, ինչպիսին ցանկանում էին Ձեր ուսուցիչները և այնպիսին, ինչպիսին դառնում է դպրոցն ավարտող յուրաքանչյուր անձ, ով դաստիարակվում է հայեցի և ստանում խորը ու կայուն գիտելիքներ: Ուստի համոզումով ասում եմ, որ մեր երկրի ապագան պայմանավորված է նաև Ձեզանով: Ինչ զբաղմունք էլ ունենաք` զինվոր թե բանվոր, գիտնական թե բժիշկ, արվեստագետ թե արհեստավոր Ձեր պարտականությունները կատարելու եք պարտքի մեծ զգացումով, ի շահ Ձեր ընտանիքների, Ձեր դպրոցների, Ձեր ծննդավայրի և մեր երկրի:
Իհարկե, այդ ամենին հասնելու համար կյանքի հասունության փուլում Ձեզ հանդիպած խնդիրներն ու դժվարությունները Դուք հաղթահարելու եք ինքնուրույն` առանց ծնողների և ուսուցիչների: Համոզված եմ, որ Դուք այդ ճանապարհը նույնպես անցնելու եք արժանապատվորեն, քանզի Դուք ձեռք եք բերել ամենաարժեքավոր գանձը` գիտելիք, որի շնորհիվ կարող եք հաղթահարել կյանքի ճանապարհին հանդիպած դժվարությունները:
Մաղթում եմ Ձեզ բարի երթ, կյանքի արևոտ ու կանաչ արահետ:
Կրկին շնորհավոր Ձեր տոնը, սիրելիներս, բարի ճանապարհ դեպի լուսավոր ապագա:
Հաջողություն Ձեր հետագա բոլոր ձեռնարկումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-24 09:08:57