Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում
21.05.2013
Մայիսի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` <<Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով:
Օրակարգը ներկայացնելու համար մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանին:
Միջոցառման ծրագիրը ներկայացրեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Սահակ Ոսկանյանը:
Ուսումնավարժություն ուսումնական նպատակներն են.
• Ստուգել մարզի ղեկավար մարմինների պատրաստականությունն արտակարգ իրավիճակների առաջացման և հետևանքների վերացման դեպքում:
• Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները արտակարգ իրավիճակներում գործելու դեպքում :
• Կատարելագործել ուսուցանվողների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:
Ուսումնավարժության աշխատանքներին ընդգրկվել են.
Վայոց ձորի մարզպետարանը, մարզային փրկարարական վարչությունը, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորը, բժշկական, հասարակական կարգի պահպանման, տրանսպորտի, առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման, էներգետիկայի և լուսաքողարկման, բույսերի և կենդանիների պաշտպանության, կապի և ազդարարման, ինժեներական և կոմունալ տեխնիկական մարզային ծառայությունները, Արենի և Արփի համայնքները:
Ներկայացված օրակարգի համաձայն 3 ժամ ընդմիջումից հետո իրենց փրկարարական ծրագրերը ներկայացրին պատասխանատու կառույցների ղեկավարները:
Ուսումնավարժության գործնական միջոցառումներն իրականացվեց Արենի համայնքում, որին մասնակցում էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային կազմակերպության և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի ներկայացուցիչներ: