Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

20.05.2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարեւոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ, որը ճեղքեց մոտ 70 տարի տեւած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը եւ կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի զարգացումը այսուհետ կլինի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եւ մոտակա տարիներին այստեղ կիրականացվեն մի շարք խոշոր ծրագրեր:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ղեկավարները, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:
 

Աղբյուրը` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-24 09:08:57