Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Բերձորի ազատագրման օրվա կապակցությամբ
18.05.2013
Սիրելի հայրենակիցներ:
Ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
21 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Քաշաթաղի շրջանն ու Բերձոր քաղաքը՝ տրամաբանական ավարտին հասցնելով Շուշիի ազատագրման բեկումնային և կարևոր հաղթանակը: Հիրավի, Բերձորի ազատագրումն ունեցավ ռազմական, քաղաքական, ինչպես նաև հոգեբանական կարևոր նշանակություն: Դա բոլորիս համար սպասված հաղթնակ էր, քանզի դրանով ճեղքվեց շրջափակման օղակը և բացվեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որն իրավամբ կոչվեց Կյանքի ճանապարհ:
Մեր խոնարհումը Արցախյան Ազատամարտի զոհերի հիշատակին, որոնց թափված արյան գնով Արցախում հաստատվեց խաղաղություն: Հավերժ փառք բոլոր ընկածներին:
Մեր հոգածությունն ու սերը բոլոր նրանց, ովքեր առողջություն կորցրին ազատամարտի տարիներին:
Հազար փառք մեր ազատամարտիկներին և
Արցախի հերոսական ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հետ համագործակցությամբ մենք մեր նվիրական հաղթանակներին կարող ենք մասնակցություն ցուցաբերել նոր ձեռքբերումներով` անմնացորդ աշխատանքով շենացնելով հայկական երկու Հանրապետությունները և դրանց առանձին տարածաշրջանները:
Մենք մեր համեստ հնարավորություններով կանգնած ենք Ձեր կողքին այնպես, ինչպես պատերազմի տարիներին մեր եղբայրներն ու ընկերները կանգնած էին կրակի գոտում:
Մեր կռիվն այսօր խաղաղության, տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարօրության համար է:
Թույլ տվեք, ևս մեկ ագամ շնորհավորել Ձեզ այս հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ, մաղթել Ձեր շեներին լիություն, առատ բերք ու բարիք, խաղաղ կեցություն:
Փառք Հայ ժողովրդին:
Կեցցեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունները: