Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 3 նիստը

17.05.2013


2013 թվականի մայիսի 17-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի N 3 նիստը, հետևյալ օրակարգով`
1. <<2012թ. աշնանը և 2013թ գարնանը մարզ ներկրված դիզելային վառելանյութի բաշխման մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/
2. <<Մարզի տարածքում աղբահանության կազմակերպման մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Նրսիսյան/
3. << ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ - տնտեսական զարգացման 2013թ առաջին եռամսյակի արդյունքների մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան/
Հայտարարություններ
1. << Համայնքներից տվյալների հավաքագրման, ամփոփման և համայնքների տեղեկատվական բազա էլեկտրոնային ծրագիր մուտքագրման մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
2 <<ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխ. մասնագետ Ա. Հովհաննիսյան/
3 <<Սեղանի թենիսի և ֆուտբոլի մարզային առաջնությունների անցկացման մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթությա, մշակույթի և սպորտի վարչության գլխ. մասնագետ Ա. Հովհաննիսյան/
4 <<Ամառային արոտավայրերը վարձակալության տալու մասին>>
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին՝ համայնքների և ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, և ձեռնարկությունների տնօրեններ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37