Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների

17.05.2013

Մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-11-րդ դասարանների մի խումբ աշակերտների, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Էդգար Ղազարյանը դպրոցականներին ծանոթացրեց իր աշխատասենյակին, մանրամասն ներկայացրեց մարզպետի գործառույթները:
Այնուհետև խորհրդակցությունների սենյակում պատասխանեց դպրոցականներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտություններին:
Մարզպետն իր խոսքում կարևորեց նախասիրած մասնագիտության ընտրությունը, շեշտելով, որ խորը և կայուն գիտելիքներով զինված մասնագետը միշտ էլ իր տեղը գտնում է կյանքում:
Դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց մարզպետին և հավելեց, որ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործում:
Հանդիպման վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը դպրոցականներին հրավերեց մասնակցելու ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի նիստին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37