Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրքի ցուցահանդես-վաճառք` Եղեգնաձորում
16.05.2013
Մայիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության <<Գրքի և հրատարակչական գործի կենտրոն>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկի միջանցքում կազմակերպվել էր գրքի ցուցահանդես վաճառք:
ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը Եղեգնաձոր քաղաքի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հանդիպման ընթացքում ներկայացրեց ցուցադրվող գրքերը, խոսեց հեղինակների մասին: Նա իր խոսքում կարևորեց գիրքը որպես անձի զարգացման և ձևավորման անհաժեեշտ լավագույն միջոց:
Գրքասեր դպրոցականները մատչելի գնով ձեռք բերեցին իրենց դուր եկած գեղարվեստական գրքերը:
Նշենք, որ միջոցառմանն աջակցել էր Եղեգնաձորի մարզային գրադարանը: