Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
15.05.2013

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Այն մի յուրահատուկ տոն է, որ բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու:
Ընտանիքը լինելով հասարակության ձևավորման բջիջը` հանդսանում է դարերի ավանդույթները, մարդկային ու ազգային կարևորագույն արժեքներն ստանալու և սերունդների փոխանցելու հասարակական օղակը: Եվ ամուր ու կայացած ընտանիքներով է երկիր հզոր:
Հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն կարող է լիարժեք երջանիկ զգալ միայն այն դեպքում, երբ երջանկության զգացողություն է ապրում իր ընտանիքում: Ուստի բոլորիդ մաղթում եմ ամուր ու կայուն ընտանիք:
Ձեր ընտանիքներին` երջանկություն, խաղաղություն, սեր և բարեկեցություն: