Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը

15.05.2013

2013 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում անցկացվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Ամենամյա ասմունքի փառատոնը անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանո ներքո:
Մարզային փուլի մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:
Փառատոնի կազմկոնիտեին, մարզային փուլի ժյուրիի կազմին ներկայացրեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
Բանաստեղծներ Համո Սահյանի և Պարույր Սևակի մասին կենսագրական կարևոր տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:
Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլին մարզից մասնակցել է շուրջ 1500 դպրոցական, որից տարածքային փուլ են դուրս եկել 148-ը, որոնցից 48-ը մասնակցել են մարզայի փուլին:
Հանրապետական փուլի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր դպրոցական Համո Սահյանի և Պարույր Սևակի բանաստեղծություններից ներկայացրել է մեկական ստեղծագործություն:
Հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, հանրաճանաչ արտիստներ ու ասմունքողներ, հաղթող է ճանաչել յուրաքանչյուր տարիքային խմբից 3 մասնակցի և 1 մասնակից ամենակրտսեր տարիքային խմբից:
11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ,13 տարեկան Հրաչյա Ալոյանը, 2-րդ տեղը` Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 12 տարեկան Մանե Խարատրյանը,երրորդ տեղը` նույն դպրոցի աշակերտ,14 տարեկան Ռոբերտ Այվազյանը:
15-17 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 16 տարեկան Մերի Լևոնյանը, 2-րդ տեղը` Վայքի ավագ դպրոցի աշակերտուհի, 17 տարեկան Լիլիթ Գրիգորյանը, 3-րդ տեղը` Աղավնաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 15 տարեկան Մարիամ Սարգսյանը:
Ամենակրտսեր տարիքային խմբից հաղթող է ճանաչվել Վայքի հիմնական դպրոցի սան, 10 տարեկան Բենիկ Ասլանյանը:
Մարզային փուլի բոլոր մասնակիցներին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի անունից պատվոգրեր, իսկ հաղթողներին նաև նվերներ հանձնեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մրցանակային տեղեր գրաված 7 մասնակիցները կմասնակցեն ասմունքի փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլին, որը կկայանա մայիսի 27-ին Ջերմուկ քաղաքում:
Նշենք, որ Ջերմուկում կկայանա նաև գալա համերգը, որը նախատեսված է մայիսի 28-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37