Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ կողմից կազմակերպված <<Մեկ գյուղ, մեկ արտադրանք>> մեկնարկային միջոցառմանը
15.05.2013
2013 թվականի մայիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը
մասնակցել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված <<Մեկ գյուղ, մեկ արտադրանք>> մեկնարկային միջոցառմանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
OVOP ճապոնական փորձը ներայացրել է Ակիհիրո Ցուկամոտոն (Գլխավոր խորհրդատու, ՃՄՀԳ): Իսկ հայկական OVOP նախնական հայեցակարգը և ծրագրի աշխատանքային պլանը ներայացրել է ծրագրի օգնական Գառնիկ Մանուկյանը:
Վերջում եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը: