Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակի և խաղաղության տոնը` Արփի համայնքում
11.05.2013
2013 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տիրում էր տոնական տրամադրություն: Խորհրդայի Միության հերոս Վահիկ Լևոնյանին անունը կրող դպրոցի բակում տեղադրված Հերոսի արձանի մոտ էին հավաքվել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Հերոսի հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Արփի համայնքի դպրոցի աշակերտները ներկայացրեցին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա` հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Հավաքվածներին շնորհավորանքի և ողջույնի խոսքեր ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև տեղի ունեցավ Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարի մասնակիցների և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պատվոգրեր, մեդալներ և խորհրդանշական արձանիկներ հանձնեց առաջնության արդյունքներում չորրորդ տեղը գրաված Գետափի, երրորդ տեղը գրաված բանակային կորպուսի, երկրորդ տեղը գրաված Վայքի և առաջին տեղը գրաված Եղեգնաձորի թիմերի բոլոր անդամներին: Վահիկ Լևոնյանի ընտանիքի անդամներից անունից Հերոսի քույրը շնորհակալագրեր և խորհրդանշական մեդալներ հանձնեց հուշամրցաշարի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, Եղեգնաձորի մարզադպրոցի տնօրեն պարոն Շամբարյանին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին: Միջոցառման անարատին ՀՀ Վայոց ձորի մարզպետը և 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը հաղթող թիմին հանձնեցին առաջնության փոխանցիկ գավաթը: