Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության տոնը Եղեգնաձորում

10.05.2013

2013 թվականի մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ զինվորական շքերթ և հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Էդուարդ Կալիյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, զինվորականներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, մարզի բնակիչներ: Միջոցառմանն իրենց երաժշտական կատարումներով տոնական շունչ էին հաղորդում Եղեգնաձորի արվեստի դպրոցի ուսուցիչները, սաներն ու շրջանավարտները: Հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով Հաղթական տանկի և Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձաններին:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37