Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
08.05.2013

Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ը:
Ընդունելություն է կատարվում նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հետևյալ մասնագիտությունների գծով`
Կառավարում (այդ թվում` զբոսաշրջության կառավարում)
Ֆինանսներ
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ
ճյուղերի)
Միջազգային տնտեսական հարաբերություններ
Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)