Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
08.05.2013
Հարգելի ազատամարտիկներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ <Երկրապահի օր> տոնի կապակցությամբ:
Այսօր` Շուշիի ազատագրման օրը, հայ ժողովուրդը տոնում է Ադրբեջանի դեմ տարած պատմական հաղթանակի տարեդարձը, որը մեր ժողովրդի զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ է ձեռք բերվել:
Արցախյան Ազատամարտի խորհուրդը կարևորվում է այն փաստով, որ ազատամարտը սկսվեց կամավորական ջոկատներով, որոնց մասնակիցներն իրավ Հայաստան երկիրը պահող և խաղաղությունը պաշտպանողներն էին:
Անուրանալի է երկրապահի ներդրումը մեր ժողովրդին պարտադրված պատերազմում, քանզի ազատամարտի խրամատներում էր գրվում մեր նորօրյա հերոսապատումը: Այդ հերոսամարտում հայ ժողովուրդը ամրագրեց ազատ ու խաղաղ կյանքով ապրելու իր իրավունքը:
Այսօր իմ ամենաջերմ շնորհավորանքն եմ հղում մեր ազատամարտիկներին ու մարզի ժողովրդին: Ձեզ հարգելի ազատամարտիկներ` առողջություն, հոգածություն ու սեր:
Խոնարհում ու հարգանք ազատամարտում նահատակված մեր եղբայրների ու քույրերի հիշատակին:
Հարգանքով` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան