Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անհատույց պետական աջակցություն սահմանամերձ Խաչիկ համայնքի 5 ընտանիքների

07.05.2013

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 130-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղական համայնքի քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տներում բնակվող 5 ընտանիքների 20 մլն դրամ անհատույց պետական աջակցություն է հատկացվել` նույն համայնքում բնակարան կառուցելու կամ համայնքի տարածքում բնակարան ձեռք բերելու պայմանով:
2012 թվականին Խաչիկ համայնքի 7 ընտանիքների նույն պայմանով հատկացվել է 30մլն դրամ: 2012 թվականի աշնանը Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ համայնք այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Խաչիկի բնակիչ Աշոտ Աբրահամյանի տան կառուցման հիմնարկեքին:
Նշենք, որ աջակցության ծրագիրը շարունակական է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37