Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իտալացի լուսանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը` Եղեգնաձորում

07.05.2013

Մայիսի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց իտալացի լուսանկարիչ Էուջենիո Մոլինարիի լուսանկարների ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի վարիչ Քնարիկ Բաբախանյանը: Ողջույնի խոսք ասացին Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և այլք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Եղեգնաձորի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
<<Ուղևորություն դեպի Իթակե>> խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի շուրջ երկու ամիս: Հասցեն` Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի 1:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37