Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Զվարթնոց վերածնունդի >> մարզային փուլը` Վայք քաղաքում

06.05.2013


Օրերս Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում <<Զվարթնոց վերածնունդ>> հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ հայ երգի մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցների տնօրեններ, ծնողներ, դպրոցականներ:
Մրցույթին մասնակցում էին մրցույթ-փառատոնի առաջին և երկրորդ փուլերում հաղթած 12 շնորհալիներ, որոնք ներկայացնում էին մեկական դասական, աշուղական, ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներ:
Մասնագիտական ժյուրին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պոֆեսոր Սամվել Գալստյանի նախագահությամբ, մասնակիցներին պարգևատրեց մասնակցության վկայականներով, իսկ 8 առավել աչքի ընկած մասնակիցների շնորհեց մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք:
Վերջում <<Զվարթնոց վերածնունդի>> հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը մրցույթի մարզային փուլի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագիր փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, արտահայտելով մրցույթի կազմակերպչական խմբի երախտագիտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37