Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Գետափ-Մարտունի ճանապարահի փլուզված հատվածը

06.05.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է Սելիմի լեռնանցքով անցող Գետափ-Մարտունի ճանապարահի Քարագլուխ գյուղի մոտակայքում փլուզված հատված` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ճանապարահի այդ հատվածի փլուզումը տեղի էր ունեցել 2013 թվականի մայիսի 5-ին: Բարեբախտաբար փլուզման պահին այդ հատվածով երթևեկողներ չեն եղել, ինչի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների ջանքերով մի քանի ժամվա ընթացքում մաքրվել է ճանապարհը հողածածկույթից, ինչի արդյունքում այն դարձել է երթևեկելի: Առաջիկա օրերին կմշակվի ճանապարհի վերանորոգման նախագիծ և հնարավոր սեղմ ժամկետում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-23 14:37:37